ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն ազատվել է աշխատանքից:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, Լիանա Թորոսյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, իսկ այդ քայլի պատճառն անձնական է: