Շատ վիրուսներ փոխանցվում են ոչ միայն օդով, այլ նաեւ` տարբեր առարկաների միջոցով, որոնց վրա դրանց հաջողվում է երկար ժամանակ կենսագործունեություն պահպանել: Փորձենք պարզել, թե որքան ժամանակ է ապրում գրիպի վիրուսն այս կամ այն մակերեսների վրա:

Կոշտ մակերեսներ

Համարվում է, որ գրիպի վիրուսն ամենաերկարն է ապրում կոշտ մակերեսների վրա: Արիզոնայի համալսարանի Ցուկերմանի հանրային առողջության քոլեջի դոկտոր Քելի Ռեյնոլդսի խոսքով` չժանգոտվող պողպատի եւ պլաստիկի վրա վիրուսը պահպանվում է 24-ից 48 ժամ:

Գործվածքներ

Դոկտոր Ռեյնոլդսի խոսքով` գրիպի վիրուսը գործվածքների վրա սովորաբար ապրում է 8-12 ժամ: Գիտնականները դեռ բացատրություն չունեն, թե ինչու է վիրուսի համար գործվածքների վրա մնալն ավելի դժվար. գուցե դա պայմանավորված է նյութի բարձր ծակոտկենությամբ:

Կաշի

2008-ին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ գրիպի վիրուսը մարդու մաշկի վրա կարող է ընդամենը մոտ 5 րոպե ապրել: Դա պայմանավորված է նրանով, որ մաշկը որոշակի պաշտպանիչ գործառույթներ եւ նյութեր ունի: Բայց եթե վիրուսը լորձի մեջ է, դա մեծացնում է ժամանակի ինտերվալը: Սա նշանակում է, որ եթե դուք փռշտաք ձեռքերի մեջ, լորձով շրջապատված վիրուսը կարող է շատ ավելի երկար ապրել ձեռքերի վրա, քան այն, որը կանցնի ձեր մաշկի վրա, օրինակ, դռան բռնակին դիպչելուց հետո: