Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հատուկ լուծվող տամպոններ են մշակել, որոնք կարող են ՄԻԱՎ-ից պաշտպանել։ Հետազոտողները կարծում են, որ գոյություն ունեցող ՄԻԱՎ-ից պաշտպանող շատ միջոցներ վատ են աշխատում ոչ թե ցածր արդյունավետության, այլ օգտագործման անհարմարության պատճառով։ Այլ բան են լուծվող տամպոնները։
Գիտնականները հատուկ լուծվող թելեր են ստեղծել, որոնք կարելի է դնել հատուկ ապլիկատորի մեջ։ Այսպիսով հնարավոր է դառնում տեղ հասցնել ցանկացած դեղ, ընդ որում, մեծ չափաբաժիններով։
Տամպոնի դեղային բաղադրիչը միկրոբիցիդն է՝ դեղամիջոց, որը պետք է մեծ չափաբաժնով ներարկել սեռական ակտից մի քանի րոպե առաջ։ Գիտնականների ստեղծած թելերը լուծում են այս խնդիրը՝ դրանք կարելի է տամպոնի կամ ներհեշտոցային օղակի ձեւով սարքել։
Նման մոտեցումը հարմար կլինի ցանկացած միջոցի առաքման համար եւ բժշկական նյութերի նոր դարաշրջանի սկիզբը կդնի, գրում է The Daily Mail-ը։






