Շոտլանդիայից 47-ամյա Բրիգիդ Օ'Դոերթին կորոնավուսի երկարատեւ հետեւանքների պատճառով չի կարող աշխատել որպես երկրաբան, քանի որ զրկվել է երկար տարածություններ քայլելու ունակությունից:
The Mirror պարբերականի հաղորդմամբ՝ Բրիգիդը նախքան հիվանդությունն առողջ էր եւ գտրվում էր լավ վիճակում. աշխատանքի բերումով հաճախ էր մեկնում առանձին տեղանքներ ամբողջ աշխարհում, իսկ ազատ ժամանակ սիրում էր հանգստանալ բնության գրկում:
Այս տարվա մարտին նա վարակվել էր կորոնավիրուսով: Այժմ՝ ութ ամիս անց, նա դժվարությամբ է կարողանում քայլել:
«Ինչպես եւ կորոնավիրուսից երկար ժամանակահատվածում տուժած մարդկանց մեծամասնությունը, ես հաղթահարում էի այդ հիվանդությունը տանը՝ միայնակ: Ոչ մեկը չի կարող ասել մեզ՝ կարող ենք արդյոք վերականգնվել հիվանդությունից հետո,-պատմել է նա:-Ես պարզապես ցանկանում եմ վերադարձնել իմ նախկին կյանքը՝ լինել առողջ եւ ունակ աշխատել, վազել, լողալ, ընկերներին եւ հարազատներին հյուրընկալել, սակայն վախենում եմ մտքից, որ դա տեղի չի ունենա: Իմ գործատուն աջակցում է ինձ, սակայն դա չի կարող հավերժ լինել: Ես չգիտեմ, ինչ եմ անելու, եթե չապաքինվեմ եւ կրկին չկարողանամ աշխատել»:
Բրիգիդը պատմել է իր պատմությունը՝ ցանկանալով նախազգուշացնել այլ մարդկանց կորոնավիրուսով վարակվելու պոտենցիալ քայքայիչ հետեւանքների մասին:






