Պատվաստումից հետո կորոնավիրուսի դեմ իմունիտետը կարող է առաջանալ շուրջ 1,5 ամիս անց, քանի որ այսօր մշակվող պատվաստանյութերի մեծ մասը նախատեսում են երկու դեղաչափի ներարկում՝ մի քանի շաբաթ ընդմիջմամբ։ Այսպիսի կարծիք է հայտնել Անգլիայի գլխավոր բժշկի տեղակալ Ջոնաթան Վան-Թամը։ Նրա խոսքը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մասնագետի խոսքով՝ պատվաստանյութի առաջին դեղաչափի ներարկումից հետո երկրորդը սովորաբար պետք է ներարկել 21 կամ 28 օր հետո։ Իսկ իմունիտետը մշակվում է 14 օր հետո։

Հիշեցնենք, որ այսօր մշակվում են կորոնավիրուսի դեմ մեծ թվով պատվաստանյութեր, եւ դրանցից շատերն արդեն անցել են կլինիկական փորձարկումների երրորդ փուլը եւ ոչ հեռու ապագայում պատրաստվում են դուրս գալ շուկա։