Այսօր կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը սրվում է, հաճախ խոսում են այսպես կոչված հակավիրուսային ծածկույթով դիմակների մասին: Սակայն իրականում կարո՞ղ են դրանք արդյունավետ լինել:
Իրականում անկախ հետազոտություններ այդ առումով չեն անցկացվել:
Ամենից հաճախ խոսքը պղնձով պատված դիմակների մասին է: Ընդ որում, արտադրողները հստակ տեղեկություն չեն նշում, թե արդյոք ստուգվել է նման դիմակների անվտանգությունն ու արդյունավետությունը՝ նշել է Ալբերտայի համալսարանից փորձագետ Հյո-Ջիկ Չոյը:
Նրա խոսքով՝ դիմակների նոր տեխնոլոգիայի թեստավորման եւ մշակման համար տարիներ են պահանջվում: Հաշվի առնելով այն, որ պանդեմիան սկսվել է մեկ տարի առաջ, բավարար ժամանակ չի եղել թեստավորման համար:
Մասնագետի խոսքով՝ եթե ցանկանում եք պաշտպանվել կորոնավիրուսից, ապա դրա համար պետք է մեծացնել արդեն օգտագործվող սովորական դիմակների արդյունավետությունը, այսինքն՝ գոնե ճիշտ կրել եւ հանել դրանք:






