ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգից 52-ամյա Արթուր Սանչեսը հիվանդացել է COVID-19-ով եւ 116 օր անցկացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված, որից հետո վերապրել է երկու թոքերի փոխպատվաստում։
Տղամարդու ինքնազգացողությունը վատթարացել է ապրիլին, եւ շուտով կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական արդյունք է ունեցել։ Նրա վիճակը շարունակել է սրընթաց վատթարանալ, եւ ստիպված էին նրան տեղափոխել ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ թոքերի վտանգավոր ախտահարմամբ։ Որոշ ժամանակ անց ստիպված էին նրան նոր թոքեր փոխպատվաստել։
«Ցանկանում եմ ընդգծել, որ թոքերի փոխպատվաստումը բուժման վերջին միջոցն է։ (...) Մեզ 6-8 շաբաթ է անհրաժեշտ՝ նախքան թոքերի փոխպատվաստման որոշում ընդունելն ասելու համար, որ թոքերի վերականգնումն անհնար է»,- մամուլի ասուլիսում ասել է Նորթոնի Սուրբ Հովսեփի ինստիտուտի թոքաբան եւ թոքերի փոխպատվաստման ծրագրի տնօրեն Ռաջաթ Վալիան։
Փոխպատվաստումից հետո տղամարդը ստիպված կլինի ամբողջ կյանքի ընթացքում դեղամիջոցներ խմել, որ օրգանիզմը չմերժի պատվաստված օրգանները։ Սակայն նա շնորհակալ է բժիշկներին, որոնք իրեն փրկել են։






