Թե՛ գրիպը, թե՛ SARS-Cov-2 կորոնավիրուսը փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, ուստի բավականին հեշտ է դրանց ախտանիշները շփոթել։ ԱՀԿ ներկայացուցիչներ Թարիք Յազարեւիչը եւ Էնն Մոենը պարզաբանել են, թե թե որ նշաններն են մատնացույց անում COVID-19-ը։

Կորոնավիրուսային ինֆեկցիային հատուկ ախտանիշ է համարվում հոտառության եւ համի կորուստը, սակայն անհրաժեշտ է հիշել, որ նման խնդիր առաջանում է ամենեւին ոչ բոլոր պացինետների մոտ, հայտնում է Medportal.ru-ն։ Ուստի չի կարելի դատել միայն այս ախտանիշի առկայությամբ կամ բացակայությամբ․ ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ է լաբորատոր թեստ։

ԱՀԿ գրիպին պատրաստ լինելու եւ արձագանքելու հարցերով խմբի ղեկավար Էնն Մոենն իր հերթին նշել է, որ երկու ինֆեկցիաներն էլ կարող են միաժամանակ շրջանառվել եւ նման ախտանիշներ ունենալ։ Ընդ որում՝ ամենավատթարը, որ կարելի է անել հիվանդության նշանների ի հայտ գալու ժամանակ ինքնաախտորոշմամբ զբաղվելն է։

Մոենի կարծիքով՝ թույլ ախտանիշների դեպքում՝ ոչ բարձր ջերմություն եւ տենդ, բավական է ընդամենը տանը մնալ, սակայն եթե հայտնվել են այնպիսի ախտանիշներ, ինչպես հեւոցը եւ կրծքում ցավը, անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել բժշկի։ Հղիներին եւ թույլ իմունիտետով մարդիկ պետք է բուժօգնության դիմեն նաեւ լուրջ ախտանիշների բացակայության դեպքում։

Թարիք Յազարեւիչի կարծիքով՝ այս սեզոնին անչափ կարեւոր է գրիպի դեմ պատվաստվելը։ Պատվաստանյութն առաջին հերթին պետք է ստանան բուժաշխատողները եւ տարեցները․ հենց նրանք են ենթակա վարակման եւ հիվանդության ծանր ընթացքի մեծ վտանգի։ Ռիսկի խմբի մեջ են մտնում նաեւ երեխաները, հղիները եւ թույլ առողջությամբ մարդիկ։

Հատկանշական է, որ այս տարի Հարավային կիսագնդում գրանցվել են գրիպի զգալիորեն ավելի քիչ դեպքեր, քան անցած տարիներին, ինչը փորձագետները բացատրում են COVID-19-ի պատճառով սանիտարական սահմանափակումներով։ Մինչդեռ Հյուսիսային կիսագնդում գրիպի փոխանցումը կարող է սաստկանալ, եւ կորոնավիրուսի հետ համատեղ շրջանառումը կարող է «լրացուցիչ բեռ դառնալ բնակչության խոցելի խմբերի եւ առողջապահության համակարգի համար»»,- կարծում է Թարիք Յազարեւիչը։