Պատվաստանյութը բավարար չի լինի կորոնավիրուսի պանդեմիան կանգնեցնելու համար: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:
Theindependent.sg-ի հաղորդմամբ՝ պանդեմիան կշարունակի մոլեգնել. աշխարհում կորոնավիրուսով վարակվել է արդեն ավելի քան 54 մլն մարդ, ավելի քան 1,3 մլն մարդ մահացել է:
«Պատվաստանյութը կհամալրի այ գործիքները, սակայն չի փոխարինի դրանք: Ինքնին պատվաստանյութը վերջ չի դնի պանդեմիային»,-ասել է նա:
Հաբրեյեսուսի խոսքով՝ պատվաստանյութի մատակարարումները նախ սահմանափակ կլինեն, եւ «առաջնահերթություն կտրվի բուժաշխատողներին, տարեցներին եւ ռիսկի այլ խմբերին»: «Հուսով ենք՝ դա կնվազեցնի մահերի թիվն ու առողջապահական համակարգին թույլ կտա հաղթահարել իրավիճակը»,-նշել է ԱՀԿ տնօրենը:
Սակայն նա զգուշացրել է, որ նույնիսկ պատվաստանյութը վիրուսին հնարավորություն կթողնի տարածվելու համար: Այդ պատճառով ուսումնասիրությունները պետք է շարունակել, մարդկանց նախկինի պես պետք է թեստավորել, մեկուսացնել եւ բուժել, իսկ շփումները նախկինի պես պետք է վերահսկել:






