Աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված ներկայիս իրավիճակը լուրջ մարտահրավեր է ժամանակակից գիտությանը: Նման կարծիք է հայտնել «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան «COVID-19 պանդեմիա. Մարտահրավեր ժամանակակից գիտությանը» թեմայով վիրտուալ սիմպոզիումի ընթացքում:

Նա պատմել է կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանի փորձի մասին եւ նշել, որ Ռուսաստանն այսօր աշխարհում 100-րդ տեղում է կորոնավիրուսի լոկալացման մակարդակով եւ 62-րդ տեղում՝ 100 000 բնակչությանը բաժին ընկող վարակումների դեպքերի թվով: Նրա խոսքով՝ Ռուսաստանում մահվան դեպքերի մակարդակը կազմում է մոտ 1,7 տոկոս, ընդ որում, համաշխարհային միջին մակարդակը 3,4 տոկոս է:

«ՌԴ-ում 1 970 000 է, գրեթե 1,5 մլն ապաքինման եւ մահվան դեպքեր, որոնք կազմում են մոտ 1,7 տոկոս»,-ասել է նա: