Սենեգալում ավելի քան 200 ձկնորս վարակվել է խորհրդավոր հիվանդությամբ, որի մասին դեռ քիչ բան է հայտնի:

Ինչպես հայտնում է Lenta-ն` վկայակոչելով Sud Quotidien-ը, ձկնորսները հիվանդությունը ձեռք են բերել Ատլանտյան օվկիանոսում: Վարակվածների մաշկը ծածկվում է կեղանքներով եւ ուժեղ քոր է գալիս: Հիվանդները բողոքում են նաեւ շրթունքների այտուցվածությունից եւ աչքերի գրգռումից:

Աֆրիկյան երկրի իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել ձկնորսության վրա Դաքարի արվարձանի մոտակայքում գտնվող վարակման տարածքում: Այնտեղից նախատեսվում է ջրի նմուշներ վերցնել անալիզի համար:

Հայտնի է, որ նշված վայրից ոչ հեռու ցիրկոնիումի արդյունահանում է իրականացվում, իսկ ափին քիմիական գործարաններ կան, որտեղից կարող էր արտահոսք լինել օվկիանոս: