Կորոնավիրուսից ապաքինվածների մեծամասնությունը բախվում է ճնշման խնդիրների՝ պնդում է իմունաբան-ալերգաբան Վլադիմիր Բոլիբոկը:

«Փոքր անոթների շուրջ մնում են բորբոքային բջիջներ: Այսինքն՝ բորբոքումն ավարտվել է, իսկ անոթների շուրջ բջիջները մնացել: Եվ ժամանակի ընթացքում այդ բջիջներն առաջացնում են կոլագենի մեծացում, անոթները քիչ առաձգական են դառնում, քան հիվանդությունից առաջ»,-ասել է նա Լենտա.ռու-ի հետ զրույցում:

Մասնագետի խոսքով՝ դեռեւս դժվար է ասել, թե կկարողանա անոթային համակարգը վերականգնվել հիվանդությունից հետո, եւ որքան ժամանակ կպահանջվի: Քանի որ կորոնավիրուսը կարող է ազդել ցանկացած օրգանի վրա, դժվար է հայտնաբերել խախտումն ու ժամանակին բուժում նշանակել: