Մարդկանց, ովքեր մասնակցում են «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, խորհուրդ է տրվում ալկոհոլ չօգտագործել 42 օրվա ընթացքում: Նման խորհուրդ է տվել Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գալիկովան: Նման խորհուրդներ է հրապարակել նաեւ «Վեկտոր» գիտական կենտրոնը:
Ինչո՞վ է վտանգավոր ալկոհոլը պատվաստվելիս
«Խնդիրն այն է, որ ալկոհոլը փոխում է ցանկացած քիմիական նյութի կառուցվածք: Օրգանիզմը սկսում է պայքարել ալկոհոլային ինտոքսիկացիայի դեմ, այդ պատճառով իմունային պաշտպանությունը կարող է փոխվել: Սպիտակուցային բաղադրիչը, որը ձեւավորում է հակամարմինները, կարող է խոցելի լինել եւ նվազեցնել պատվաստանյութի արդյունավետությունը: Բացի այդ, կարող են զարգանալ անցանկալի կողմնակի ռեակցիաներ, այդ թվում՝ ալերգիկ»,-Մեդպորտալ-ին պատմել է Անդրեյ Կոնդրախինը:
Մասնագետի խոսքով՝ ալկոհոլի օգտագործման սահմանափակումները պետք է հաշվի առնել ցանկացած իմունականխարգելման ժամանակ:
«Բժիշկները ձգտում են բացառել ցանկացած բաղադրիչ, որն ունակ է հանգեցնել ոչ ստանդարտ իմունային ռեակցիայի, որն օրգանիզմը չի կարող հաղթահարել»,-ասել է Կոնդրախինը՝ հավելելով, որ պատվաստումից հետո «չոր օրենքը» խորհուրդ չի տրվում խախտել նաեւ Նոր տարվա ժամանակ, կարելի է սահմանափակվել ոչ ալկոհոլային գինիով:






