Միջին եւ ծանր ընթացող COVID-19-ից ապաքինումը տեւում է առնվազն 2 ամիս: Սակայն որոշ պացիենտների համար ապաքինումը կարող է երկար ժամանակ պահանջել: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի պատվավոր բժիշկ, մանուալ թերապեւտ Անդրեյ Կաբիչկինը:
«Ամեն ինչ անհատական է: Նույնիսկ հաշվի առնելով խոցման աստիճանը՝ կարելի է ասել, թե կոնկրետ որքան ժամանակ կպահանջվի վերականգնման համար: Վերականգնողական միջոցառումները երկարում են՝ կախված տարիքից, ուղեկցող հիվանդություններից: Որքան ուշ պացիենտը դիմի բժշկի, այնքան երկարատեւ կլինեն վերականգնողական միջոցառումները»,-ասել է մասնագետը Lenta.ru-ի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ միջին եւ ծանր ընթացող COVID-19-ից ապաքինված պացիենտներին անհրաժեշտ է կարդիո- եւ անոթային վերականգնում, իսկ ամենակարեւորը՝ շնչուղիների վերականգնում:
«Այդ պատճառով վերականգնող համալիրները պետք է ներառեն մի քանի բաղադրիչներ: Առաջին հերթին, դա հիպերբարիկ օքսիգենացիա, այսինքն՝ գերճնշմամբ հյուսվածքների հագեցումը թթվածնով: Երկրորդ տեղում է թթվածնով հյուսվածքների հագեցումը ինհալյացիաների, ջերմաինհալյացիաների միջոցով»,-նշել է մասնագետը:
Նա հավելել է, որ վերականգնման անբաժանելի մաս պետք է լինի բժշկական ֆիզկուլտուրան, որի օգնությամբ բորբոքումից հետո վերականգնվում է թոքերի կենսական տարողությունը: Բացի այդ, հատուկ մերսումներ կան թոքերի դրենաժային ֆունկցիայի, սրտանոթային համակարգի ֆունկցիայի լավացման համար եւ մերսման լիմֆադրենաժային տեխնիկաներ: Բացի այդ, պետք է հիշել, որ ցանկացած վերականգնողական մեթոդ պետք է օգտագործել մասնագիտացված, հաշվի առնելով կոնկրետ պացիենտի օրգանիզմի առանձնահատկությունները:






