Հայաստանում արդեն 2503 մարդ է կորոնավիրուսային վարակի զոհ դարձել: Մեկ միլիոն բնակչի հաշվով կա 844 մահվանդ դեպք, եւ այս ցուցանիշով երկիրը 18-րդ տեղում է աշխարհում:

Https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալներով` համավարակի սկզբից մինչ օրս Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 148 682 դեպք. դա 50133 դեպք է մեկ միլիոն բնակչության հաշվով, եւ այս ցուցանիշով Հայաստանն այսօր աշխարհում 11-րդ տեղում է աշխարհում:

Աշխարհում վարակման դեպքերի բացարձակ թվով առաջատարն ԱՄՆ-ն է (16 737 267), իսկ մեկ միլիոն բնակչի հաշվով դեպքերի թվով` Անդորան (ընդհանուր 7338 դեպք, 94 903 դեպք մեկ միլիոն բնակչի հաշվով): Մահվան դեպքերի բացարձակ թվով ԱՄՆ-ն եւս առաջին տեղում է (306.459) աշխարհում, իսկ միլիոն բնակչի հաշվով մահվան դեպքերի թվով` Բելգիան (1.546, ընդհանուր 608.137 մահվան դեպք):

Դեկտեմբերի 14-ի դրությամբ` ամբողջ համավարակի ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 148 682 դեպք: Նրանցից 125.966-ն ապաքինվել է, 2503 մարդ մահացել է: 19.595 հիվանդ այս պահին բուժում է անցնում հիվանդանոցներում:

Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման ընդհանուր 549 732 թեստ: Այս ցուցանիշով Հայաստանը 92-րդ տեղում է աշխարհում: