Ամանորի եւ Սուրբ Ծնունդի տոնակատարության ժամանակ ընտանիքի անդամները պետք է դիմակներ կրեն եւ սոցիալական հեռավորություն պահպանեն, որ նվազեցնեն կորոնավիրուսի տարածման հավանականությունը: Այսպիսի հանձնարարականներով են հանդես եկել Առողջապահության համաշխարհային կամակերպության փորձագետները:

Ամանորյա տոների եւ մարդկանց ակտիվ շփման պատճառով մասնագետները չեն բացառում հունվարին COVID-19 հիվանդության նոր պիկի առաջացումը, հայտնում է The Daily Mail-ը:

«Փակ տարածքներում հավաքները, նույնիսկ ոչ մեծ, կարող են հատկապես վտանգավոր լինել, որովհետեւ միավորում են տարբեր տներից մարդկանց խմբերի, երիտասարդների ու տարեցների: Եվ այս բոլոր մարդիկ հնարավոր է, որ չհետեւեն ինֆեկցիայի կանխարգելման միեւնույն միջոցառումներին: Հնարավորության դեպքում հավաքները պետք է անցկացնել փողոցում, մասնակիցները պետք է դիմակներ կրեն եւ հեռավորություն պահպանեն: Փակ տարածքում միջոցառումներ անցկացնելիս առանցքային գործոն է վարակման հավանականության նվազեցման նպատակով խմբի չափի սահմանափակումը եւ լավ օդափոխության ապահովումը»,- նշված է մասնագետների հանձնարարականում:

Բրիտանացի անկախ փորձագետներն իրենց հերթին հանձնարարում են միջոցառումներն անցկացնել միայն մեկ օր, այսինքն՝ հյուրերը գիշերը չպետք է մնան: Եթե տոներին ծրագրված են ճանապարհորդություններ, խորհուրդ է տրվում խուսափել մարդկանց կուտակումների վայրերից եւ հետեւել տեղական իշխանությունների ցուցումներին: