Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացած քաղաքացիները որոշ ժամանակ անց կարող են հանձնել «հակակովիդային» պլազմա՝ նախատեսված COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների բուժման համար: Այսպիսի տեսակետ է հայտնել Գամալեի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը (Ռուսաստան):

Մարդու օրգանիզմում հակամարմինների քանակությունը ժամանակի ընթացքում նվազում է, ուստի «Սպուտնիկ V» պատվաստանյութը մշակած կենտրոնի տնօրենը պնդում է, որ դոնոր դառնալուց առաջ անհրաժեշտ կլինի այն ստուգել:

Որոշ մասնագետներ կարծում են, որ հակամարմիններով արյան դոնորական պլազմայի փոխներարկումը կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման արդյունավետ մեթոդ է: Չնայած ոչ բոլորն են համաձայն այս կարծիքին, այսօր այդ մեթոդն ակտիվորեն օգտագործվում է ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Գերմանիայում:

Նշենք, որ ներկայումս աշխարհում կան կորոնվիրուսի դեմ մի քանի պատվաստանյութեր: Այսպես՝ Ռուսաստանում գրանցված են երկու պատվաստանյութեր՝ «Սպուտնի V»-ն եւ «ԷպիՎակԿորոնա»-ն: ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում նույնպես սկսել են բնակչությանը պատվաստել Pfizer/BioNTech ընկերությունների դեղամիջոցով: