ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխնախարար Տիգրան Սահակյանի մոտ քնարկվեցին ՀՀ առողջապահական պետական տեսչության խնդիրներն ու առաջիկա անելիքները: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:
Առանցքային էր փոխանցվող վարակներից զերծ պահելու նպատակով սահմանային անցակետերում վերահսկողությունն ուժեղացնելու հարցը: Հատկապես հայ-վրացական սահմանին, որն ազգաբնակչությունն առավել հաճախ է հատում հանգտսի մեկնելու նպատակով:
Տրվել են հստակ հանձնարարականներ: Կատարվել է նաեւ գործառույթների բաշխում տեսչության պետի եւ տեղակալների միջեւ: Նրանք պետք է անմիջական պատասխանատվություն կրեն իրենց գործառույթների կիրարկման եւ աշխատանքների կատարման համար:
Երկու շաբաթը մեկ պարբերականությամբ տեղակալները կատարված աշխատանքների մասին հաշվետվություն կներկայացնեն տեսչության պետին: Տեսչության պետն էլ, սահմանված կարգով, տեղեկատվություն եւ հաշվետվություն կներկայացնի նախարարին կամ ոլորտը համակարգող տեղակալին։






