Հայաստանում այսօր կորոնավիրուսի թեստի գներն անարդարացիորեն բարձր են՝ պնդում է տնտեսագետ Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ըստ տվյալների՝ Հայաստանին թեստերը տրամադրում են մեկ հատի դիմաց 5 դոլարով: Ինքնարժեքը, հնարավոր է, աճում է ճանապարհին ծախսերի եւ հարկերի պատճառով (չնայած նրան, որ փորձագետի կարծիքով՝ տվյալ դեպքում դրանք չպետք է հարկվեին): Սակայն նույնիսկ եթե պատկերացնենք, որ թեստի ինքնարժեքը կազմում է 10 դոլար, դրամով կլինի մոտ 5000, սակայն ոչ մի կերպ՝ 15 000-30 000, եւ հենց այդ քնով է այսօր լաբորատորիաներում թեստ անցկացվում:
Արթուր Գրիգորյանի խոսքով՝ դեռ անցած տարի հայտնեցին, որ Հայաստանում սկսել են կորոնավիրուսի սեփական թեստերն անցկացնել, եւ կառավարությունն այդ ծրագրի համար հատկացրել է 550 000 դոլար: Ենթադրվում էր, որ տեղական թեստերը պետք է ավելի էժան լինեն, քան ներմուծվող թեստերը, սակայն երկրում թեստերի գներն այդպես էլ չիջան, եւ քաղաքացին ստիպված է վճարել միջինում մոտ 20 000 դրամ:
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանում, վերջին տվյալներով, անցկացվել է արդեն ավելի քան 648 000 թեստ, որից գրեթե կեսը՝ վճարովի: Ստացվում է, որ հարյուր հազարավոր հայեր ստիպված էին այս ծանր տնտեսական վիճակում վճարել ահռելի գումարներ թեստերի համար (որոշները թեստը մի քանի անգամ են հանձնել), եւ հասկանալի չէ, թե այդ գումարները հետագայում ինչ վրա են ծախսվել:






