Կորոնավիրուսի «քենթական» շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի ավելի քան 50 երկրներում: Covid-19 Genomics UK (Cog-UK) կոնսորցիումի ղեկավար, պրոֆեսոր Շերոն Փիքոքը կարծում է, որ նոր շտամը շուտով «կգրավի ամբողջ աշխարհը»:

Համարվում է, որ մուտացիաների արդյունքում B.1.1.7 շտամը դարձել է ավելի վարակիչ եւ ավելի հեշտ է տարածվում: Շտամն արդեն գերակշռում է Մեծ Բրիտանիայում, բայց լավ նորությունն այն է, որ բոլոր տվյալները վկայում են այն մասին, որ այսօր առկա պատվաստանյութերը արդյունավետ են դրա դեմ: Սակայն մտավախությունններ կան, որ այս տարբերակը սկսել է հետագա մուտացիայի ենթարկվել, որպեսզի ավելի նմանվի նրան, որը հայտնվել է Հարավային Աֆրիկայում հայտնվածին, եւ որն ավելի ունակ է դիմադրել անցյալ վարակվածության կամ պատվաստանյութերի կողմից արտադրված իմունիտետին:

Ինչպես պատմում է The Daily Mail-ը, հետազոտությունները ցույց են տալիս, որ նոր շտամը 70%-ով ավելի վարակիչ է, քան այն, որը գերակշռում էր Մեծ Բրիտանիայում մինչ դրա հայտնվելը: Գիտնականները մտավախություն ունեն, որ նոր շտամն իրականում մի փոքր ավելի վտանգավոր ու մահացու է: Պրոֆեսոր Փիքոքը նշել է, որ նոր շտամի վարակիչ լինելու բարձր մակարդակն, անշուշտ, երկար տարիներ նոր խնդիրներ կստեղծի գիտնականների համար:

Մասնագետի խոսքով՝ երբ վիրուսն այնքան փոխվի, որ դադարի վիրուսային լինել, այսինքն հիվանդություն առաջացնել, կարելի կլինի այլեւս չանհանգստանալ: Սակայն դժվար թե դա տեղի ունենա առաջիկա 10 տարիների ընթացքում: