Մոլորակի արդեն ավելի քան 159,3 մլն բնակիչ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Դա Երկրի բնակչության ավելի քան 2 տոկոսն է, եթե ելնենք նրանից, որ 2020 թվականի կեսերի դրությամբ ՄԱԿ-ի՝ ազգաբնակչության թվաքանակի հաշվարկներով Երկրի բնակչությունը կազմում է 7 մլրդ 795 մլն մարդ:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այսօր միջինում անցկացվում է օրական մոտ 6 մլն դեղաչափով պատվաստում:
Պանդեմիայի սկզբից վարակն ախտորոշվել է 107,8 մլն մարդու մոտ, ավելի քան 2,3 մլն մարդ մահացել է:
Ամենից շատ պատվաստումներ են անցկացվել ԱՄՆ-ում՝ ավելի քան 48 մլն մարդ: Երկրորդ տեղում է Չինաստանը՝ ավելի քան 40 մլն պատվաստված քաղաքացի, երրորդ տեղում է Մեծ Բրիտանիան՝ գրեթե 14,1 մլն քաղաքացի:
Մասնագետների խոսքով՝ այժմ ակտիվորեն պատվաստման արշավ է ընթանում Հնդկաստանում (7մլն մարդ) եւ Իսրայելում (6,2 մլն մարդ):
Պատվաստվածների ամենաբարձր ցուցանիշն Իսրայելում է (69,3%), ԱՄԷ-ում (49,8%) եւ Սեյշելյան կղզիներում (49,7%): Համեմատության համար՝ Բրիտանիայում պատվաստվել է բնակչության 21,1%-ը, ԱՄՆ-ում՝ ավելի քան 14%-ը:






