Շնչարգելությունը, չոր հազը եւ տենդը կորոնավիրուսով վարակման ամենատարածված ախտանիշներն են համարվում: Սակայն կան նաեւ ավելի հազվադեպ ախտանիշներ, որոնք միայն մի քանի հիվանդների մոտ են հանդիպում:
Ոտքերի խոցեր
Ոտքերի խոցերը կարող են կորոնավիրուսով վարակման նշան լինել: Մասնագետների տվյալներով՝ քովիդով որոշ պացիենտների մոտ հայտնաբերվել են ոտնաթաթերի վնասվածքներ, խոցեր կամ կապտուկներ, որոնք սովորաբար նկատվում են այլ վիրուսային վարակների դեպքում, ինչպիսիք են ջրծաղիկը կամ կարմրուկը:
Ակնաբուժական ախտանիշներ
Աչքի ախտանիշները, ինչպիսիք են ցավը, այրոցը, ավազի զգացողությունը, լուսաֆոբիան եւ առատ արտադրությունը, նույնպես կարող են կորոնավիրուսային վարակի ախտանիշ լինել: Բայց այս մասին տվյալները դեռեւս շատ չեն:
Դիմային նյարդի կաթված
Դիմային նյարդի պարեզը կամ Բելի կաթվածը գրանցվել է որպես պատվաստման հազվագյուտ կողմնակի ազդեցություն, բայց հետազոտողները նախկինում խնդիրը նշել էին որպես վարակի հնարավոր ախտանիշ: Համավարակի առաջին ալիքի ժամանակ կազմված զեկույցներում հաղորդվում է COVID-19-ով պացիենտների մոտ դիմային նյարդի կաթվածի մի քանի դեպքերի մասին:
Տինիտուս
Ականջներում աղմուկը կամ զնգոցը նույնպես գրանցվել է որպես որոշ մարդկանց մոտ կորոնավիրուսային վարակի հնարավոր ախտանիշ:
Զկռտոց
Զկռտոցըը, որպես կորոնավիրուսային վարակի ախտանիշ, նկատվել է շատ փոքր թվով պացիենտների մոտ:






