Իբուպրոֆեն ընդունած 100 մարդուց ավելի քան մեկի մոտ դիտվել են գլխապտույտ, սրտխառնոց, մարսողության խանգարում, գլխացավեր եւ այլ կողմնակի էֆեկտներ: Այս մասին հայտնում է Express-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությանը:
Մի շարք դեպքերում կարող է առաջանալ նաեւ աղեստամոքսային արյունահոսության զարգացման եւ տեսողության վատթարացման վտանգ: Դրանից բացի, բացառված չէ դեղամիջոցի հանդեպ ծանր ալերգիկ ռեակցիան:
Առողջապահության մարմնի մասնագետները դեղամիջոցն ընդունելուց հետո 4 խնդիր են նշել, որոնց դեպքում անհրաժեշտ է շտապ բժիշկ կանչել.
- սեւ կղանք կամ փսխուքի մեջ արյուն. սրանք կարող են լինել ստամոքսում արյունահոսության նշաններ,
- այտուցված կոճեր, արյուն մեզի մեջ կամ միզարձակության բացակայություն. սրանք կարող են լինել երիկամների հետ կապված խնդիրների նշաններ,
- կրծքում կամ փորում ուժեղ ցավ. սա կարող է լինել ստամոքսում կամ փորում անցք հայտնվելու կամ ասթմայի ախտանիշների վատթարացման նշան,
- դժվարացած շնչառություն կամ ասթմայի ախտանիշների վատթարացում:
Ինչ վերաբերում է ալերգիկ ռեակցիաներին, հատուկ ուշադրության են արժանի հետեւյալ ախտանշանները.
- մաշկի ցան, որը կարող է ներառել քոր, կարմրություն, այտուցվածություն, բշտիկներ կամ մաշկի թեփոտում,
- խռպոտ շնչառություն,
- կրծքի կամ կոկորդի ճնշվածություն,
- խնդիրներ՝ կապված շնչառության հետ կամ խոսելիս,
- բերանի, դեմքի, շրթունքների, լեզվի կամ կոկորդի այտուցվածություն:






