Թատերական դերասան Ջոնաթան Վիքերսը Մեծ Բրիտանիայից COVID-19-ից հետո կորցրել է համի եւ հոտառության զգացողությունը: Նրա խոսքով` իր համար ցանկացած սնունդ այժմ արյան համ ունի:

Ըստ Daily Mirror պարբերականի` Ջոնաթանը COVID-19 էր տարել 2020-ի մարտին: Նա հազ եւ ջերմություն չի ունեցել, սակայն հիվանդության ընթացքում կորցրել է 5.4 կիլոգրամ:

Հոտառության եւ համի զգացողությունը, որոնք անհետացել էին վարակվելուց հետո, երկու ամիս անց վերականգնվել են, սակայն տղամարդը սկսել է այլ կերպ զգալ համն ու հոտը. տարօրինակ մետաղական բույրն ամենուր հետեւում էր նրա, իսկ քրտինքը, իր կարծիքով, քիմիական նյութերով էր բուրում: Միսը, բանջարեղենը եւ այլ մթերքները նրա համար չէին տարբերվում թարմ արյունից: Նույն համն ունեին նաեւ ըմպելիքները, նույնիսկ` սուրճը:

Ըստ Ջոնաթանի` տհաճ էֆեկտը պահպանվել է ապաքինվելուց հետո 11 ամիս եւ միայն վերջերս է սկսել թուլանալ: