Հայաստանում մասնագետներն ամեն օր նույնականացնում են Արցախում զոհվածների 30-33 մարմին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ աշխատանք է տարվում շուրջօրյա, եւ մարմինները թիվը, որոնք պետք է նույնականացվեն, զգալիորեն նվազել է: Ակնկալվում է, որ նույնականացման գործընթացը շուտով կավարտվի:
Հունվարի վերջի տվյալներով՝ անցկացվել է 3450 մարմինների էքսպերտիզա: Այլ տվյալներ նախարարը չհայտնեց, նա նաեւ չհայտնեց, թե քանի մարմին է մնում չնույնականացված՞





