«Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական եռյակը: 26-ամյա կինը նախօրեին եռյակ է ունեցել ՝ երկու աղջիկ մեկ տղա:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի լրատվության պատասխանատու Շուշան Հունանյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ կինը հղիացել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով: Փոքրիկներըը լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով:

Նշենք, որ մի աղջիկը՝ 1. 8 կգ է, 2-րդը՝ 1. 6, տղան՝ 1, 2: Կեսարյան հատումը իրականացրել է ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը։

Ի դեպ եռյակները ծնվում են հիմնականում արտամարմնային բեղմնավորումից, ինչը վերջին շրջանում նկատելիորեն աճել է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին այս նույն կենտրոնում եւս եռյակ էր ծնվել։ 

32-ամյա Գոհարը եռյակին սպասել էր յոթ տարի. բացառիկ նկարահանում ծննդատնից (ֆոտո)