Հայաստանում 300 բուժաշխատողներ պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում մասնագետներն ուշադիր հետեւում են AstraZeneca-ի պատվաստանյութի վերաբերյալ նորություններին: Հետագա որոշումներն ընդունվելու են՝ ելնելով հանգամանքներից եւ իրավիճակից:

Հայաստանը ներմուծում է միջազգային կազմակերպությունների եւ կարգավորող մարմինների հավանությունը ստացած պատվաստանյութեր: Այս պահին հավանություն ստացածներին է դասվում նաեւ այս պատվաստանյութը: Իսկ դրա կիրառումից շատ երկրների հրաժարվելը նախարարը նորմալ երեւույթ է համարում, սակայն դեռեւս պետք է պարզել՝ գրանցված կողմնակի էֆեկտներն իսկապե՞ս կապված են պատվաստանյութի կիրառման հետ: