«Աստղիկ» ԲԿ-ն ներառված է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագրում: Այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ COVID-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։

Ռուսաստան մեկնող քաղաքացիները պետք է՝

  • ներբեռնեն «Ճամփորդի՛ր առանց COVID-19» բջջային հավելվածը,
  • անձնագրով ներկայանան Աստղիկ բժշկական կենտրոն՝ ՊՇՌ թեստավորման համար։

Լաբորատորիան տրամադրում է QR կոդ: Թեստի արդյունքն անմիջապես արտացոլվում է հավելվածում։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։

Նմուշառումը պետք է կատարվի թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ: Բացասական պատասխանի դեպքում սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։