Կորոնավիրուսի նյույորքյան շտամը կարող է վարակել պատվաստվածներին, զգուշացրել է ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) նախկին պետ, բժիշկ Սքոթ Գոթլիբը:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ FDA-ի նախկին պետն ասել է, որ դեռ հայտնի չէ` արդյո՞ք նոր շտամը պատասխանատու է Նյու Յորքի որոշ հատվածներում հիվանդացության աճի համար՝ չնայած նրան, որ այստեղ կատարվել է ավելի քան 7,4 միլիոն ներարկում: Մոտավորապես 2,4 միլիոն մարդ պատվաստվել է, ինչը կազմում է ամբողջ նահանգի բնակչության 12,6%-ը:

Գոթլիբի հայտարարությունն արվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Մանհեթենում հավաքվել են ցուցարարները, որոնք պահանջել են դիմակների պարտադիր կրման չեղարկում եւ խնդրել անընդմեջ բոլորից պատվաստումներ չպահանջել: