2021թ.-ի Փետրվարի 1-ից «Աստղիկ» ԲԿ-ում գործում է Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի պետական ծրագիրը:
Ծրագրի շրջանակում գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածով պացիենտներին պետպատվերի շրջանակում անվճար թրոմբոլիտիկ բուժում եւ մեխանիկական թրոմբէկտոմիայի ծառայություններ են առաջարկվում։
Այս ծրագիրն իրականացվում է 2019 թվականի փետրվարից: Ծրագրի մեկնարկից մինչեւ 2020 թվականի ավարտը պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 746 պացիենտ:
Իսկզբանե այս ծառայությունները կազմակերպվում էին մասնագիտացված կաթվածի համապարփակ կենտրոններում, որոնք են «Էրեբունի» բժշկական կենտրոնը և Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրը: Այժմ ծրագիրը գործում է նաեւ «Աստղիկ» բժշկական կենտրոնում:






