Յոդն անհրաժեշտ է վահանաձեւ գեղձի պատշաճ գործունեության համար, իսկ դրա պակասը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ախտանիշ, որոնք կարող են վկայել օրգանիզմում յոդի պակասի մասին՝

  • Վահանաձեւ գեղձի մեծացում (զոբ). տվյալ խանգարումը հաճախ ընթանում է առանց ախտանիշների եւ պատահական է հայտնաբերվում;
  • Հիպոթիրեոզ;
  • Ուշադրության խնդիրներ;
  • Ուժեղ հոգնածություն;
  • Կուլ տալու խնդիրներ;
  • Ցրտի նկատմամբ զգայունություն, ցրտահարություն;
  • Մաշկի հետ կապված խնդիրներ. այն կարող է լինել գունատ, այտուցված, չոր;
  • Աճի խնդիրներ երեխաների եւ դեռահասների մոտ;
  • Զարգացման խանգարումներ: 

Յոդի պակասի խնդրի հաճախ բախվում են կանայք եւ դեռահասները: Կանանց մոտ խնդիրը կարող է սրվել հղիության ընթացքում եւ կրծքով կերակրման ժամանակ: Խնդրին բախվում են նաեւ բուսակերներն ու վեգանները:

Եթե ​​կասկածում եք, որ յոդի պակաս ունեք, խորհուրդ չի տրվում ինքնուրույն դեղեր կամ նույնիսկ սննդային հավելումներ ընդունել, առաջին հերթին պետք է խորհրդակցեք մասնագետի հետ: