Առողջապահության նախարարությունից զգուշացնում են՝ խուսափե'ք հակաբիոտիկների չարաշահումից։
Հետազոտությունների արդյունքում (ԱՀԿ) պարզվել է, որ չնայած հոսպիտալացված հիվանդների 72%-ը ստացել է հակաբիոտիկներ, սակայն նրանցից միայն 8%-ի մոտ է հայտնաբերվել մանրէային վարակ:
Հիշեցնենք, որ, մասնագետների խոսքով, կորոնավիրուսային վարակի դեպքում հակաբիոտիկների ընդունումը, առավել եւս՝ ինքնուրույն, լավ գաղափար չէ: Հակաբիոտիկներ կարող են ընդունել COVID-19-ով միայն այն պացիենտները, ում մոտ վիրուսային վարակին միացել է բակտերիալ վարակը:
Նմանատիպ բարդություն կարելի է կասկածել հետեւյալ նշաններով՝
- Թարախային խորխ,
- Լեյկոցիտոզ> 10 × 10⁹ / լ, նեյտրոֆիլոզ (արյան մեջ լեյկոցիտների եւ նեյտրոֆիլների մակարդակի բարձրացում նորմայից. այս ցուցանիշները կարելի է տեսնել արյան ընդհանուր անալիզի մեջ):
- Բարձր ջերմաստիճան (վիրուսային վարակների դեպքում ջերմաստիճանը սովորաբար 37,5 աստիճանից բարձր չի լինում, չնայած, իհարկե, կան բացառություններ։ Բակտերիալ վարակի դեպքում ջերմաստիճանը կարող է ավելի բարձրանալ):






