«Աստղիկ» ԲԿ հեմոդիալիզի ծառայության մասնաճյուղը գործում է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տարածքում:
Ներկայում այնտեղ հեմոդիալիզ է ստանում շուրջ 150 պացիենտ: Հաշվի առնելով ՀՀ-ում դիալիզի ստացող անձանց կարինքներն ու պահանջարկը՝ Միքայելյանի մասնաճյուղում վերանորոգվեց եւ բացվեց ժամանակակից ու հարմարավետ եւս մեկ սրահ՝ հնարավորություն տալով էլ ավելի մեծ թվով անձանց օգտվել հեմոդիալիզի բարձրակարգ ծառայությունից:
«Աստղիկ» ԲԿ հեմոդիալիզի ծառայությունը ամենամեծն է իր սպասարկման ծավալով, եւ լավագույնը՝ հարմարավետ պայմաններով: Ընդլայնված հատվածը նույնպես կահավորված է նորագույն սարքերով, մասնավորապես վերջին սերնդի ջրի մաքրման համակարգով:
Մանրամասները՝ տեսանյութում:






