Այսօր, օգոստոսի 14–ին,  հրապարակվեց ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի հերթական թողարկումը` նվիրված Անանիկյանների բժշկական ընտանիքին։  Նախագծի միջոցով  հանրության դատին են ներկայացվում Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների  ամենօրյա բարդ, հարգանքի արժանի աշխատանքը: Մինչ այդ ներկայացվել էին Ֆանարջյանների եւ Սարուխանյանների բժշկական գերդաստանները։ 

ՀՀ Գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Պավել Անանիկյանը մտավորականների` բժիշկների, նկարիչների, գրողների մի քանի սերունդների արժանի հետնորդն է: