Արտահերթ ընտրությունների ժամանակ կարեւոր է լինելու հակահամաճարակային կանոնները պահպանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ դժվար է կանխատեսել, թե արտահերթ ընտրություններն ինչպես կանդրադառնան երկրում համաճարակային իրավիճակի վրա: Ամեն ինչ կախված է քաղաքացիների վարքագծից: Եթե բոլորը պահպանեն հակահամաճարակային կանոնները, ռիսկի խմբերը արդեն պատվաստված լինեն եւ ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, բացասական ազդեցություն համաճարակային իրավիճակի վրա գուցե չլինի:

Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակը երկրում կայունանում է, այս շաբաթվա ցուցանիշները նախորդ շաբաթվանից գրեթե չեն տարբերվում: 2500 մահճակալ է ծավալվել կորոնավիրուսային վարակով պացիենտների համար: