«Աստղիկ» ԲԿ-ի​ լաբորատոր բոլոր հետազոտություններն արդեն հասանելի են նաեւ Գյումրի քաղաքում. կենտրոնի​ ​ լաբորատորիայի մասնաճյուղը գործում է Սայաթ Նովա 10​ հասցեի Նատալի ֆարմ դեղատան երկրորդ հարկում:​

«Աստղիկ» ԲԿ-ի լաբորատորիայի մասնաճյուղը​ ​ Գյումրիում բացվեց՝ հաշվի առնելով պահանջարկն ու բազմապրոֆիլ​ լայնածավալ հետազոտությունների հասանելիությունը մարզում ապահովելու անհրաժեշտությունը: Գործում է նաեւ Ճամփորդիր առանց​ Covid ծրագիրը:​

Գյումրու նորաբաց լաբորատորիան կօգնի ավելի մեծ թվով մարդկանց ստանալ ​ բարձրակարգ լաբորատոր ծառայություններ՝ մատչելի արժեքով, օգտվել զեղչերից եւ, անհրաժեշտության դեպքում,​ստանալ անվճար խորհրդատվություն