Առավոտյան դեմքի այտուցը կարող է որոշ առողջական խնդիրների ախտանիշ լինել, կարծում է կոսմետոլոգ Մարինա Շեստովան:
Մասնագետի խոսքով՝ այնպիսի ախտանիշը, ինչպիսին այտուցված դեմքն է, կարող է ի հայտ գալ որոշ հիվանդությունների դեպքում, որոնք կապված են՝
- սրտի անբավարարության,
- վահանաձեւ գեղձի աշխատանքում խանգարումների,
- երիկամների խնդիրների հետ:
Շեստովան ընդգծել է, որ եթե դեմքի այտուցները շարունակում են առաջանալ, չնայած հեղուկի ընդունման վերահսկողությանը կամ մերսմանը, անհրաժեշտ է դիմել բուժօգնության, որպեսզի բժիշկը պարզի խախտման պատճառը՝ այն կարող է պաթոլոգիական լինել եւ բուժում պահանջել:
«Եթե խմելու ճիշտ ռեժիմը, մերսումն ու ֆիզիկական վարժությունները արդյունք չեն տալիս, պետք է դիմել բժշկի եւ հետազոտել օրգանիզմը»,- Ria.ru-ի հետ զրույցում ասել է մասնագետը:






