Էբոլայի վիրուսի կանխարգելման հետ կապված՝ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերում կազմակերպչական, մեթոդական եւ իրազեկման աշխատանքներ են իրականացվում, սանիտարահիգիենիկ որոշ նորմերն են խստացվել, միջազգային կառույցների հետ համագործակցություն կա: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցի ընթացքում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է նշել՝ ի պատասխան հարցի, թե արդյոք էբոլա վիրուսը նաեւ Հայաստանին է սպառնում:
«Էբոլա վիրուսի համաճարակին ենթարկված երկրների մասին լիարժեք իրազեկված ենք: Երկիր ժամանող բոլոր մարդիկ, ովքեր բարձր ջերմություն ունեն, հետազոտվում են: Ամբողջ աշխարհում օգոստոս ամսվա դրությամբ վարակման ենթադրյալ շուրջ 1800 դեպքերից 1100-ը հաստատվել են, 400-ի պարագայում կասկած կա, իսկ 186-ն այս պահին հսկողության տակ են գտնվում: Օգոստոսի 9-ի դրությամբ 1013 մարդ մահացել է»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ աշխարհում նման համաճարակներ պարբերաբար են ի հայտ գալիս, եւ, չնայած Հայաստանի սահմանները մինչ այժմ երբեք չեն հատել, ամեն դեպքում, կանխարգելիչ բոլոր միջոցառումներն իրականացվում են: «Բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են: Նաեւ առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ենք համագործակցում, այնպես որ ամեն ինչ վերահսկվում է», – ասել է նա։
Նշենք, որ Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը, որը աֆրիկյան մի շարք երկրներում վերածվել է բռնկման, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Դրա համար հիմք է հանդիսացել հիվանդության եզակի դեպքերի արձանագրումը բռնկման գոտուց դուրս այլ երկրներում: Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հրապարակման տվյալների` Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն այսօր աշխարհում լարված է: ԱՀԿ տվյալներով առ այսօր բնակչության շրջանում արձանագրվել է Էբոլա վիրուսով 1975 դեպք, այդ թվում` 1069-ը մահվան ելքով (55%): Հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են աֆրիկյան երկրներում, մասնավորապես` Գվինեայի Հանրապետություն, Լիբերիայի Հանրապետություն, Սիերա Լեոնե եւ Նիգերիա:
էբոլա վիրուսի կրողը շիմպանզեն, գորիլլան, անտառային անտիլոպն ու մակական են համարվում: Յուրաքանչյուր համաճարակի բռնկման դեպքում այն վերոհիշյալ կենդանիներից որեւէ մեկից է մարդու օրգանիզմ անցնում, այնուհետեւ արյան, թքի, լորձի եւ այլ արտազատումների միջոցով մարդուց մարդ փոխանցվում: Հիվանդության նկատմամբ առավել խոցելի երկրներում հեմոռագիկ տենդը կարող է նաեւ հիվանդներից բուժաշխատողներին անցնել, եթե վերջիններս պաշտպանիչ հագուստ եւ դիմակ չեն կրում: Բացի այդ, վարակված ասեղի հետագա օգտագործումը եւս կարող է հիվանդության տարածման միջոց դառնալ:
Նշենք, որ էբոլա վիրուսի կրողը շիմպանզեն, գորիլլան, անտառային անտիլոպն ու մակական են համարվում: Յուրաքանչյուր համաճարակի բռնկման դեպքում այն վերոհիշյալ կենդանիներից որեւէ մեկից է մարդու օրգանիզմ անցնում, այնուհետեւ արյան, թքի, լորձի եւ այլ արտազատումների միջոցով մարդուց մարդու փոխանցվում: Հիվանդության նկատմամբ առավել խոցելի երկրներում հեմոռագիկ տենդը կարող է նաեւ հիվանդներից բուժաշխատողներին անցնել, եթե վերջիններս պաշտպանիչ հագուստ եւ դիմակ չեն կրում: Բացի այդ, վարակված ասեղի հետագա օգտագործումը եւս կարող է հիվանդության տարածման միջոց դառնալ:






