Հայաստանում կորոնավիրուսի դեմ 2000-ից ավել մարդ է պատվաստվել, եւ դա շատ ցածր ցուցանիշ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Այս պահի դրությամբ, 18-ից բարձր բոլոր քաղաքացիները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ դիմելով տեղամասային պոլիկլինիկա:

Նրանց համար հասանելի են AstraZeneca եւ Sputnik V պատվաստանյութերը, բայց մոտ ապագայում սպասվում է նաեւ չինական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, ինչպես նաեւ բանակցություններ են վարվում այլ պատվաստանյութեր ձեռք բերելու մասին: