Կորոնավիրուսի նոր շտամները շատ ավելի հաճախ են խոցում երեխաներին, քան համավարակի առաջին ալիքի ընթացքում տարածված շտամները: Ավելին, նոր շտամներով վարակված երեխաներն ավելի հաճախ են սկսում տարբեր բարդությունների բախվել:
Ըստ Apollo (Հնդկաստան) հիվանդանոցի բժիշկ Անուպամ Սիբալայի՝ երեխաների մոտ կորոնավիրուսի ախտանիշները որոշ չափով փոխվել են. «այս անգամ երեխաների մոտ, բացի հազից, մրսածությունից եւ ջերմությունից, լուծ եւ ստամոքսային խնդիրներ են լինում»:
Մեկ այլ բժիշկ՝ Նանավատիի հիվանդանոցից Տուշար Մանիարը, ասում է, որ 10 տարեկանից ցածր երեխաներն կորոնավիրուսային վարակի ավելի քիչ ախտանիշներ են ունենում, մինչդեռ «վարակման դեպքում «10 տարեկանից բարձր երեխաները սովորաբար երկու-երեք օր ջերմում են»: Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել երեխաների մոտ հետեւյալ հնարավոր ախտանիշներին.
• բարձր ջերմություն, • արագացած շնչառություն, • օրական 6 անգամից պակաս միզարձակում, • վատ ախորժակ, • ցան, • հազի փոփոխություններ, եթե այն արդեն կա, • դյուրագրգռություն, • գլխացավ:
Բժիշկները խորհուրդ են տալիս հետազոտել երեխաներին, եթե ընտանիքի անդամը վարակվել է վիրուսով ՝ չսպասելով ախտանիշների ի հայտ գալուն, հատկապես, եթե երեխան զուգորդվող հիվանդություններ ունի: Մասնագետների կարծիքով՝ 98 տոկոսի դեպքում կորոնավիրուսով վարակված երեխաների վիճակը բարելավվում է 36 ժամվա ընթացքում՝ պահպանելով միայն թեթեւ ջերմությունը եւ հարբուխը, սակայն հետագա բարդություններից խուսափելու համար կարեւոր է ստուգել եւ վերահսկել բոլոր ախտանիշները, նույնիսկ՝ ամենափոքր:






