Սմարթֆոնի լույսը կարող է բացասաբար ազդել քնի որակի վրա, պնդում է սոմնոլոգ Մաքսիմ Նովիկովը:

Նա նշել է, որ ցանկալի է քնից մեկ-երկու ժամ առաջ գաջետ չօգտագործել, ավելին, երեկոյան գաջետներում պետք է նվազեցնել լույսի ինտենսիվությունը:

Պետք չէ ձեր հետ անկողին տանեք գաջետները:

Մասնագետի խոսքով՝ արթնանալուց հետո միանգամից պետք չէ հեռախոս վերցնել եւ ժամը ստուգել, քանի որ դա գրգռում է նյարդային համակարգը: