Գերմանացի գիտնականերրի վերջին հետազոտությունները պարզել են, որ սթրեսն աշխատանքի ընթացքում մեծացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգազման վտանգը: «Helmholtz Zentrum Muenchen» գիտահետազոտական կենտրոնին կից համաճարակաբանության ինստիտուտի ( Institute of Epidemiology) մասնագետների խումբը՝ դոկտոր Կոռնելիոս Հուտի եւ պրոֆեսոր Կարլ-Հայնց Լադվինգի գլխավորությամբ հաստատել է, որ այն անձանց մոտ, ում աշխատանքը կապված է հոգեբանական ճնշման հետ, 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման վտանգը 45%-ով ավելի մեծ է, քան այն մարդկանց, ովքեր ավելի քիչ են սթրեսի ենթարկվում աշխատանքի վայրում:

Գիտնականները վերլուծել են MONICA/KORA հետազոտության մասնակից 29-66 տարեկան 5 հազար աշխատողների տվյալները: Հետազոտության սկզբում մասնակիցներից ոչ մեկը շաքարային դիաբետ չուներ, իսկ 13 տարի անց նրանցից 300-ի մոտ 2-րդ տիպի շաքարային դիաբետ հայտնաբերվեց: Տվայլները կախված չէին վտանգի այնպիսի դասական գործոններից, ինչպիսիք են ճարպակալումը, տարիքը եւ սեռը:

Գիտնականների տվյալներով, մոտավորապես ամեն 5 աշխատող մարդկանցից մեկը տառապում է աշխատանքի ընթացքում հոգեբանական սթրեսի բարձր մակարդակից: Հետազոտության ընթացքում գիտնականները հաշվի են առել մասնակիցների լրացրած հարցաթերթիկների տվյալները: Սթրեսի ազդեցության մակարադակը որոշվում էր աշխատանքի ընթացքում ներկայացվող պահանջների քանակով:

Հաշվի առնելով սթեսի  հետ կապված խանգարումների հսկայական ազդեցությունը մարդու առողջության վրա՝ Կ. Լադվինգի կարծիքով անհրաժեշտ է աշխատանքի ընթացքում սթրեսային իրավիճակների քանակը հնարավորինս կրճատել: Դրա միջոցով կարելի է կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումը, օրինակ՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի: