Հդնկաստանում կորոնավիրուսից ապաքինված երեխաներին խոցում է մահացու վտանգավոր ախտանիշ, գրում է The Times of India թերթը:
Այդ երեխաների մոտ ախտորոշվում է մահացու վտանգավոր մուլտիհամակարգային բորբոքիչ ախտանիշ:
Չանդիգարխում բժշկական կրթության ինստիտուտի ինտենսիվ թերապիայի եւ անհետաձգելի օգնության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ջայաշրին նշել է, որ այդ հիվանդությունը ֆիքսվում է կորոնավիրուսից հետո մեկ տարվա ընթացքում: Ավելին, վերջին շրջանում այդ ախտանիշի դեպքերի թիվն աճում է:
Այդ ախտանիշով երեխաների հստակ թիվ դեռ չի նշվում: Միայն Չանդիգարում թվերը տատանվում են 42-ւց 252:
Երեխաների մոտ նկատվում է ջերմութուն, տենդ, ցան, սրտխառնոց եւ լուծ:
Համարվում է, որ այդ ախտանիշը խոցում է ավելորդ քաշ ունեցող երեխաներին:






