Հայաստանում արտադրվել են Sputnik V պատվաստանյութի նմուշներ։ Մոտ ապագայում այդ նմուշները փորձաքննություն կանցնեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Փորձաքննությունից հետո գուցե հնարավորություն ստեղծվի Հայաստանում պատվաստանյութի սերիական արտադրության համար։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարները քանիցս խոսել են այն մասին, որ Ռուսաստանից, Ղազախստանից եւ Բելառուսից հետո Sputnik V պատվաստանյութի արտադրություն նախատեսվում է սկսել նաեւ Հայաստանում եւ Ղրղզստանում։
Ինչպես նշել է Անահիտ Ավանեսյանը, այս գործում արդեն զգալի առաջընթաց կա։






