Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Քովիդ-գլոբուլինը» ներառել է այն դեղամիջոցների ցուցակում, որոնցով հնարավոր է բուժել COVID-19-ով հիվանդ հղի եւ վերջերս ծննդաբերած կանանց։ Այդ դեղամիջոցը հակացուցված է հղիության ժամանակ, բայց դրա նշանակումը հղի եւ նոր ծննդաբերած կանանց թույլատրվում է ըստ կենսական ցուցումների։
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն իր կայքում հրապարակել է մեթոդական հանձնարարականներ հղիներին, ծննդկաններին եւ նոր ծննդաբերածներին ու նորածիններին COVID-19 –ի դեպքում բժշկական օգնության վերաբերյալ։ «COVID-19-ով հիվանդ հղիների, ծննդկանների եւ նոր ծննդաբերածների պաթոգենետիկ բուժումը» կետում նշված է «Քովիդ-գլոբուլինը»։
«Քովիդ-գլոբուլինը» G իմունագլոբուլինի գերմաքրված դեղամիջոց է, որն ունի SARS-CoV-2-ի հանդեպ հակամարմինների ակտիվություն։ Այն չի մտնում կենսականորեն անհրաժեշտ եւ կարեւորագույն դեղամիջոցների ցանկում (ԿԱԿԴՑ) եւ հակացուցված է հղիության ժամանակ օգտագործելու համար, քանի որ դրա օգտագործման անվտանգությունը հղիների համար չի ուսումնասիրված ստուգիչ կլինիկական հետազոտություններում, դրա համար նրա նշանակումը պացիենտների այդ տեսակին ընկնում է off-label կատեգորիայի տակ եւ հնարավոր է միայն ըստ կենսական ցուցումների, ինչպես ասվում է առողջապահության նախարարության կայքում։
Հղիների եւ նոր ծննդաբերածների համար «Քովիդ-գլոբուլինի» օգտագործման հակացուցումներ կարող են լինել բարձր զգայականությունը մարդու իմունագլոբուլինի հանդեպ, աուտոիմունային հիվանդությունները, կրծքով կերակրելը, ինչպես նաեւ դեղամիջոցնի բաղադրիչների հանդեպ բարձ զգայականությունը։






