Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը լավ լուր է հայտնել` նշելով, որ սկսում են Հայրենիքի պաշտպանների վերին վերջույթների պրոթեզավորումը:

Նա Facebook-ի իր էջում նշել է. «Լավ լուր.

Ձեռքի բիոնիկ պրոթեզներն արդեն Հայաստանում են` Զինվորի տանը: Այսօրվանից սկսում ենք Հայրենիքի պաշտպանների վերին վերջույթների պրոթեզավորումը: Պրոթեզները ձեռք են բերվել Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ»: