Քաղցկեղը մահապատիժ չէ, այլ ընդամենը ախտորոշում, եւ հնարավորություն կա  բուժելու կամ երկարացնելու այս հիվանդների կյանքը, ուղղակի  բուժման դրական արդյունքները մեծ հրապարակայնություն չեն ստանում, իսկ  անհաջողության դեպքում, այդ մասին շատերն են իմանում. Այս մասին դեկտեմբերի 18-ին ասուլիսի ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը:

Համաձայն բժշկի տվյալների, 2012 թվականին Հայաստանում գրանցվել է  8000 քաղցկեղային հիվանդ, 2008 թվականի տվյալների հետ կամեմատած այս ցուցանիշը աճել է 13.4%-ով, բայց մահացության ցուցանիշը միեւնույն ժամանակ աճել է  ընդամենը  6.7%-ով:

Գ. Բազիկյանը հաղորդեց, որ 2012 թվականին հանրապետությունում  հսկողության տակ էր գտնվում 32000 քաղցկեղով հիվանդ, որոնցից 18000 –ը ճառագայթումից հետո ապրել են ավելի քան հինգ տարի: «Ուռուցքաբանության մեջ այն է վատ, որ մենք չենք կարող գովազդել մեր գործւը։  Եվ ժողովրդի մոտ կարծիք կա , որ բոլոր քաղցկեղով հիվանդները մահանում  են: Բայց դա այդպես չէ: Քաղցկեղը ընդամենը ախտորոշում է, դա մահապատիժ չե։  Եւ մենք ունենք հաջողություններ»,- նշեց նա:

Ըստ բժշկի, քաղցկեղն ունի մի քանի փուլ. նախաքաղցկեղային, I, II, III, IV փուլ: Եթե հիվանդությունն ախտորոշում է նախաքաղցկեղի փուլում, ապա բուժման հավանականությունը 100 տոկոսանոց է, եթե I-ին փուլում՝ 5 տարվա ապրելիությունը կազմում է 90-92%,  II փուլում՝  50-56%,  III  փուլում՝ 19-20%, իսկ  IV փուլի դեպքում՝ 10%:

«Այսինքն, ինչքան շուտ ենք մենք հայտնաբերում քաղցկեղը... ինչու եմ ես ասում մենք,  քանի որ չկան միայն քաղցեղին բնորոշ ախտանծաններ,  նրանք թաքնվում են տարբեր հիվանդությունների ախտանշանների տակ, եւ  ցավոք սրտի դրսեւորվում են միայն ուշ փուլերում: Մեզ ուշացումով է դիմում ամեն երկրորդ հիվանդը. հիվանդների 42-46%-ը դիմում են հիվանդության երրորդ կամ չորրորդ փուլում: Այդ պատճառով մենք կարողանում ենք միայն երկարացնել այդ հիանդների կյանքը, լիարժեք բուժում հնարավոր է միայն վաղ փուլերում»,- ասաց Գ. Բազիկյանը:

Հայաստանում քաղցկեղի ամենատարածված տեսակն է թոքի քաղցկեղը.  տարեկան ավելի քան 1000 մարդ: Երկրոդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ երրորդ տեղում՝ ստամոքսի, հետո հաջորդում է  կոլոռեկտալ քաղցկեղը , հայնուհետեւ ըստ տարածվածության  հաջորդում են արգանդի վզիկի, արգանդի մարմնի, ձվարանների եւ շագանակագեղձի քաղցկեղը:  Ուռուցքաբանի տվյալներով վերջին տարիներին աճել է շագանակագեղձի, կրծքագեղձի, աղիների եւ արգանդի մարմնի քաղցկեղով հիվանդացիությունը: