«Էրեբունի» բժշկական կենտրոնի Վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունքը համալրվել է վերջին սերնդի էնդոսկոպիկ ուլտրաձայնային համակարգով:
Ճապոնական Hitachi ընկերության նորագույն՝ 2021 թվականի արտադրության ախտորոշիչ սարքը հնարավորություն է տալիս էնդոսկոպիկ հետազոտությունը համակցել ուլտրաձայնային ախտորոշմամբ՝ ստանալով գերճշգրիտ պատկեր՝ նվազագույն ինվազիվ միջամտությամբ:
Էնդոսկոպիկ ուլտրաձայնային ախտորոշումը ժամանակակից բժշկության մեջ համարվում է առաջատար ախտորոշիչ մեթոդ ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղածորանների ախտահարումների և ուռուցքային հիվանդությունների դեպքում:
Գլխավոր առավելություններից մեկը՝ անհրաժեշտության դեպքում, հենց հետազոտության ընթացքում ուռուցքից բիոպսիայի ստացումն է՝ հետագա հիստոլոգիական քննության համար:
Մինչ այժմ նման միջամտություն կատարվում էր ոչ թե էնդոսկոպիկ, այլ վիրահատական միջամտության եղանակով:





