Մոտ 50 երեխա Հայաստանում արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երեխաների պատվաստվելու հնարավորությունը ստեղծված է, եւ ծնողների թույլտվությամբ, գրավոր համաձայնությամբ իհարկե կարող են 12 տարեկանից բարձր երեխաները պատվաստվել», - ասաց նա:

Նրա խոսքով, որեւէ պատվաստանյութի պակաս Հայաստանում այս պահի դրությամբ չկա. Երկիրն ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով:

«Դրանք հավասար կերպով արդյունավետ են: Այս պահին շատ կարեւոր է չհապաղել, օր առաջ գնալ պատվաստվել», - ասաց նախարարը:

Ավանեսյանն ավելացրեց, որ Հայաստանում ստացված պատվաստման սերտիֆիկատները արդեն ճանաչելի են ԵՄ երկրներում: