Դեկտեմբերի 8-ից Սինգապուրում կդադարեցվի կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների անվճար բուժումը։ Իշխանությունները կդադարեն վճարել քաղաքացիների բժշկական ծախսերը, որոնք հրաժարվել են պատվաստումից ոչ թե բժշկական ցուցումներով, այլ սեփական ցանկությամբ։ Հենց այդ պացիենտներն են երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի հիմնական մաս կազմում։ Այս մասին հայտնել է Սինգապուրի կառավարությունը։
Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, Սինգապուրում պացիենտների մեծ մասը, որոնք ինտենսիվ ստացիոնար օգնության կարիք ունեն, չպատվաստված մարդիկ են։ Եվ այդ պացիենտները մեծ ծանրաբեռնվածություն են ստեղծում առողջապահության ռեսուրսների համար։Այդպիսով, բոլոր քաղաքացիները, որոնք կհայտնվեն հիվանդանոցում կորոնավիրուսային վարակով դեկտեմբերի 8-ից հետո, ստիպված կլինեն վճարել իրենց բուժման համար։ Բացառություն կկատարվի միայն մինչեւ 12 տարեկան երեխաների համար, որոնց հակացուցված է պատվաստումը։ Այսօր Սինգապուրում բնակչության 85 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ, իսկ 18 տոկոսը վերապատվաստվել է։






